Ավտոմատ միջմոլորակային Juno (Jupiter Polar Orbiter) կայանը մուտք է գործել Յուպիտերի ուղեծիր։ Երկրի Արեգակնային համակարգի խոշորագույն մոլորակ ուղևորությունը տևել է մոտ 5 տարի։ Այս մասին հայտնում է NASA-ն։ Այս առթիվ Google-ը պատրաստել Է ինտերակտիվ դուդլ։
Արգելակման և ուղեծիր դուրս գալու մանևրումը կատարված է։ «Հաջողությո՛ւն։ Շարժիչի աշխատանքն ավարտված է։ Juno-ն այժմ պտտվում է Յուպիտերի շուրջը և պատրաստ է բացահայտել մոլորակի գաղտնիքները»,- ասվում է NASA-ի թվիթերյան էջում։
Կայանը կպտտվի գազային հսկայի շուրջ՝ նրա մթնոլորտից 5000 կմ հեռավորության վրա։ Առաքելությունը ներառում է մոլորակի ամպերի ու բևեռափայլերի հետազոտություն։ Juno-ի օգնությամբ գիտնականները հույս ունեն ավելին իմանալ մոլորակի ծագման, կառուցվածքի և նրա մթնոլորտի ու մագնիտոսֆերայի ֆիզիկական հատկությունների մասին։





































