Մադրիդի «Ռեալ»-ի իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան չի ցանկանում ակումբում մնալ ցածր աշխատավարձով: Այդ մասին հայտնում է AS-ը:
Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս»-ը նրան վճարում էր տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ: Լոնդոնի «Արսենալ»-ը պատրաստ է իսպանացուն վճարել 9 միլիոն եվրո:
«Արքայական ակումբ»-ում չեն շտապում կատարել Մորատայի պահանջները: Մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է անձամբ խոսել հարձակվողի հետ: Զիդանը ֆուտբոլիստի հետ կհանդիպի հավաքի ընթացքում ,որը կմեկնարկի հուլիսի 20-ին:








































