Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ներողություն է խնդրել ձեռքեր չունեցող ղազախ նկարիչ Կարիպբեկ Կույուկովից՝ բրիտանական սահմանապահ ծառայության գործողությունների համար, ովքեր մերժել են նրան մուտքի արտոնագիր տրամադրել՝ պատճառաբանելով, որ մատնահետքերը բացակայում են:
Դրա պատճառով հայտնի հակամիջուկային ակտիվիստ նկարիչը չի կարողացել մասնակցել միջուկային զենքի վերաբերյալ Էդինբուրգում կայացած համաժողովին: Այս մասին հաղորդում է Independent թերթը:
«Դա տհաճ միջադեպ էր, և մենք ցավում ենք դրա համար: Իրավիճակը հարթվել է, նման բան այլևս չի կրկնվի»,- Ղազախստան այցի ժամանակ լրագրողներին ասել է Քեմերոնը:








































