Նիդեռլանդներում գիտակցել են, որ հասարակաց տները դեռևս 2000-ին օրինականացնելը չի օգնել արմատախիլ անել մարդկանց վաճառքը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
«Հանուն այնպիսի տարրական բանի, ինչպիսին սեքսի ծարավն է, մենք հաշտվում ենք ժամանակակից ստրկության հետ։ Ես կարծում եմ, որ այդպես չի կարելի»,- ասել է պատգամավորներից մեկը:
Թերթը, սակայն, նշում է, որ օրենսդիրների առաջարկությունները շատ լայնածավալ են: «Ամենից վիճելին բոլոր մարմնավաճառների համար պետական գրանցումը պարտադիր դարձնելու հարցն է»,- գրում է թերթը:
Արդեն չորեքշաբթի օրը, ըստ երևույթին, Ամստերդամի քաղաքապետարանը կհաստատի օրենքների խստացումը: Օրինակ՝ մարմնավաճառներից լեզուների իմացություն կպահանջեն՝ հոլանդերեն, անգլերեն, գերմաներեն կամ իսպաներեն: Հոդվածի հեղինակը մեկնաբանում է, որ դա կխոչընդոտի նրանց շահագործմանը։
«Գաղափարներն արտացոլում են այն ընդհանուր կարծիքը, որ մարմնավաճառության օրինականացումը չխոչընդոտեց մարդկանց վաճառքին, որն էլ, իր հերթին, ակտիվացել է նախկին խորհրդային երկրներից ելքի թույլտվություն ստանալուց հետո»,- նշվում է հոդվածում:









































