Հուլիսի 2-ին Mozilla ընկերությունը վաճառքի կհանի առաջին սերիական սմարթֆոնը, որն աշխատում է Firefox OS օպերացիոն համակարգով: Այս մասին հաղորդում է Telefonica Digital Hub-ը:
Առաջին երկիրը, որտեղ հնարավոր կլինի գնել ZTE Open անունը կրող սարքավորումը, Իսպանիան կլինի: Սմարթֆոնը կվաճառի տեղի Telefonica ընկերությանը պատկանող Movistar օպերատորը:
Հեռախոսի հետ մեկտեղ առաջարկվում է տարիֆի 2 տեսակ՝ կանխավճարային և պայմանագրային: Առաջինն ընտրելով՝ բաժանորդը սարքավորումը կկարողանա գնել 69 եվրոյով, որից 30-ը կփոխանցվի իր հաշվին: Պայմանագիրը ներառում է 2 տարի և ամսական արժե 2.38 եվրո:
ZET Openn ունի 3.5 դյույմ անկյունագծով էկրան, 256 մեգաբայթ օպերատիվ և 512 մեգաբայթ ներքին հիշողություն, ինչպես նաև 3.2 մեգապիքսելանոց տեսախցիկ:











































