Thursday, 18 06 2026
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը

Չայկան, ջինը և այդ ամենի գինը

Արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության գործում նշանակալից ավանդի համար Սերժ Սարգսյանը հուլիսի 1-ին պարգևատրել է Հայաստանի դատական համակարգի 95-ամյակի առիթով Հայաստան ժամանած ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային:

Արդարադատության ոլորտում «հայ-ռուսական համագործակցություն» արտահայտությունը բավական օրիգինալ է` նկատի ունենալով երկու երկրներում արդարադատության համակարգերի վիճակն ու մակարդակը: Դա մոտավորապես երկու մինուսի հանրագումարից պլյուս ստանալու տարբերակն է, երբ երկու երկրներում առանձին-առանձին արդարադատություն չկա, բայց կա հայ-ռուսական համագործակցություն արդարադատության հարցերում: Թեև համագործակցության նպատակը միգուցե և հենց այն է, որ առանձին-առանձին արդարադատություն Հայաստանում ու Ռուսաստանում չլինի: Բայց, եթե իշխանությունը որևէ մեկին պարգևատրում է, ապա պաշտոնական բացատրությունները կամ հիմնավորումները այդպիսի դեպքերում այդքան էլ կապ չեն ունենում իրական շարժառիթների հետ: Իսկ ՌԴ դատախազին պարգևատրելու այլ շարժառիթներ երևի թե կան:

Սերժ Սարգսյանը գուցե փորձում էր Լեհաստան կատարած իր այցից հետո ինչ-որ ժեստ անել նաև Ռուսաստանի ուղղությամբ: Չայկայի այցը լավ առիթ էր այդ ժեստն անելու համար: Ռուսաստանը Սերժ Սարգսյանի Լեհաստան կատարած այցին շատ մեծ նշանակություն էր տվել: Այցի բառացիորեն նախօրեին Հայաստան էր ժամանել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, որին Սերժ Սարգսյանը ընդունել էր ոչ աշխատանքային օրը՝ կիրակի, ինչը նշանակում է, որ հարցը արարողակարգից մի քանի անգամ ավելին է եղել: Հաջորդ օրն էլ Սերժ Սարգսյանը մեկնեց Լեհաստան:

Լեհաստանը հանդիսանում է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի համակարգող պետությունը, իսկ Հայաստանն այդ ծրագրի շրջանակում է սերտացնում հարաբերությունը Եվրամիության հետ և գնում Ասոցացման համաձայնագրի և առևտրի ազատ ռեժիմի մասին համաձայնագրի նախաստորագրման, որը սպասվում է նոյեմբերին Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում:

Դատելով լեհաստանյան այցի հետ կապված լրահոսից` Վարշավայի օրակարգում առանցքային հարցադրումներ են եղել, և Սերժ Սարգսյանն այդ քննարկումներից հետո զգացել է Ռուսաստանին որևէ կերպ սիրաշահելու անհրաժեշտություն: Սակայն չի բացառվում, որ ՌԴ գլխավոր դատախազին հանձնված պարգևը կամ մեդալը ունեցել է նաև ավելի վաղ պատմություն: Մասնավորապես, մի քանի ամիս առաջ հայկական մամուլում տեղեկություններ հայտնվեցին Ռուսաստանում Հայաստանի նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների չարաշահումների վերաբերյալ նյութերի առկայության մասին: Ավելին` ՌԴ-ում հակակոռուպցիոն հասարակական խորհրդի ներկայացուցիչը հայտարարել էր, որ այդ գործերը հանձնում են Կրեմլ և դատախազություն: Նա նույնիսկ տվել էր Ռոբերտ Քոչարյանի անունը: Այդ պատմություններն ինչպես հանկարծակի հայտնվեցին հայկական մամուլի առաջին էջերում, այդպես էլ անհետացան և պասիվացան, ու ներկայումս որևէ մեկին կարծես թե հայտնի չէ, թե դրանից ինչն էր իրականություն, ինչը` հեքիաթ, ու ընդհանրապես ինչ եղան այդ գործերն ու նյութերը հիմա: Հասարակությունը հանկարծ հետաքրքրվեց դրանցով, իսկ այժմ հետաքրքրությունը մարել է: Ընդհանրապես, հատկանշական էր, որ այդ թեմային քաղաքական ուժերի և իշխանությունների ակտիվ անդրադարձեր կարծես թե չեղան:

Միգուցե այդ պատմություններում է գլխավոր դատախազ Չայկայի դերակատարությունը, որի համար Սերժ Սարգսյանը նրան պարգևատրում է: Թեև Չայկան միգուցե այստեղ ընդամենը խորհրդանշում է Ռուսաստանի իշխանություններին, պարզապես հարմար չէր լինի նույն ձևակերպմամբ Պուտինին կամ Մեդվեդևին պարգևատրել: Միայն թե պարզ չէ, թե հատկապես ինչով է այդ դերակատարումը արժանացել Սերժ Սարգսյանի շնորհակալությանը: Նրանով, որ այդ կոմպրոմատի առկայության վերաբերյալ հայտարարություններ տարածելով` Ռուսաստանը Հայաստանում որոշակիորեն զսպել է ներիշխանական պայքարի, այսպես ասած, քոչարյանական թևի՞ն, թե՞ նրանով, որ Ռուսաստանը ընթացք չի տվել նյութերին և Հայաստանի ներկա ու նախկին իշխանություններին չի խառնել իրար, և թացն ու չորը իրար հետ չի վառել: Հավանական է թե մեկը, թե մյուսը, իսկ գուցե նաև միաժամանակ` այն իմաստով, որ Մոսկվան ջինը բաց թողեց շշից, բայց այնպես, որ շատ հեռու չգնա և շիշ վերադառնա շատ արագ՝ աչքը շինելու փոխարեն ունքն էլ չհանելով:

Բոլոր դեպքերում, Ռուսաստանի գլխավոր դատախազին շնորհակալություն հայտնելու տեղ Սերժ Սարգսյանը կարծես թե ունի, ինչն էլ արել է: Իսկ դա նշանակում է, որ արդարադատության բնագավառում հայ-ռուսական համագործակցությունը դեռ երկար ապագա ունի, ինչից էլ պետք է եզրակացնել, որ երկու երկրներում էլ, ուրեմն, այդքան էլ լուսավոր ապագա չունի բուն արդարադատությունը: Դա, իհարկե, չի կարող ոգևորող լինել Հայաստանի հասարակության համար, որովհետև արդարադատությունը ցանկացած պետության և հասարակարգի զարգացման անկյունաքարն է: Պատահական չէ, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը ներկայումս որպես պետություն գտնվում են, մեղմ ասած, մտահոգիչ իրավիճակում:

Բանն այն է, որ կան պետություններ, որտեղ արդարադատությունը պարգևատրվում է անհատների մակարդակով, իսկ կան պետություններ, որտեղ արդարադատությունն ինքը պարգև է հասարակության համար: Երկու դեպքում էլ պետությունները կան, պարզապես երկրորդ դեպքում դրանք պետություն են բառիս բուն իմաստով, իսկ առաջին դեպքում դրանք պետություն են ընդամենը ֆասադով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում