Սահմանադրական դատարանն Իսպանիայում կուսումնասիրի կատալոնական իրավաբանական «Կասա Պարաուլա» ընկերության բողոքարկումը` Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի` «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի նախկին օգնական Տիտո Վիլանովային վիրավորելու համար պատիժ չկրելու մասին դատավճռի վերաբերյալ:
2011 թվականի օգոստոսի 17-ին Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում կայացած հանդիպումից հետո պորտուգալացի մասնագետը կոպիտ վերաբերմունք է դրսևորել Վիլանովայի նկատմամբ, որի համար Մոուրինյոն որակազրկվել է երկու, իսկ կատալոնացիների մարզիչը` մեկ խաղով: Այնուհետև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել երկու մարզիչներից և հայտնել, որ նրանք արժանի չէին որակազրկման:
«Բարսելոնա»-ի շահերը պաշտպանող իրավաբանական ընկերության ներկայացուցիչների կարծիքով` Մոուրինյոն պետք է տուգանվի 1 մլն եվրոյի չափով:
Ահա և Վիլանովայի պատասխանը.








































