Կրասնոդարի «Կուբան»-ը կամային հաղթանակ է տարել Լվովի «Կարպատներ»-ի դեմ ընկերական հանդիպմանը: Ավստրիայի Վիլդոնում կայացած հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով:
Խաղի ընթացքում «Կուբան»-ը երկու անգամ զիջում էր հաշվում` 0:1, իսկ այնուհետև նաև 1:2: Կրասնոդարի ակումբի կազմում երկու անգամ աչքի ընկավ սենեգալցի հարձակվող Իբրահիմ Բալդեն, մեկ անգամ` Արաս Օզբիլիսը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը փոխարինման դուրս եկավ հանդիպման 59-րդ րոպեին, իսկ 86-րդ գերազանց գոլ խփեց` հաղթանակ պարգևելով իր թիմին:







































