«Բավարիա»-ի նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հույս է հայտնել, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մյունխենյան ակումբ կտեղափոխվի: Գերմանիայի չեմպիոնների ղեկավարը չի բացառել, որ Մարիո Գոմեսը, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Ֆիորենտինա»-ն, կհեռանա ակումբից:
«Հիանալի կլինի, եթե Լևանդովսկին «Բավարիա» տեղափոխվի: Ռոբերտը Գերմանիայի լավագույն խաղացողներից է: Մարիո Գյոտցեի հետ նրանք գերազանց են խաղում:
Այժմ «Բավարիա»-ում շատ հարձակվողներ են հանդես գալիս, սակայն Մարիո Գոմեսը, հավանաբար, կլքի մեզ: Ամեն ինչ կորոշվի երկու շաբաթվա ընթացքում»,- Sky Sports-ը մեջբերում է Բեկենբաուերի խոսքը:





































