Իրաքի մայրաքաղաքում ամբոխը քարեր է նետել երկրի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի ավտոշարասյան վրա, որը շտապ հեռանում էր Բաղդադի կենտրոնում իրականացված ահաբեկչության վայրից: Այդ մասին հայտնում է NPR-ը:
Համացանցում հայտնվել է միջադեպի տեսանյութը, որում երևում է, որ մարդիկ ոչ միայն ձեռքի տակ ընկած առարկաներն են նետում կառավարության ղեկավարի ավտոմեքենայի վրա, այլ նաև հայհոյում են, նշում է Associated Press-ը:
Ինչպես նշում է NPR-ը, ամբոխը ալ-Աբադիի հասցեին մասնավորապես գոռում էր՝ «Գո՛ղ»:








































