Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Թուրքիայում կանանց 42%-ը ենթարկվում է ֆիզիկական և սեռական բռնության. The Economist

Բրիտանական The Economist պարբերականում հրապարակվել է «Կանայք Թուրքիայում» խորագրով հոդվածը, որում, մասնավորապես, ասվում է.

«Այս շաբաթ 13 եվրոպական երկրներ Ստամբուլում ստորագրեցին Կանանց նկատմամբ գործադրվող բռնությունների դեմ պայքարի ԵԽ-ի կոնվենցիան:

ԵԽ-ի անդամ 47 երկրների մի մասում, այդ թվում՝ Թուրքիայում և Ռուսաստանում, կանանց դրությունն առավել ծանր է: Մարդու իրավունքների հետազոտման կազմակերպության նոր զեկույցում նշված է, որ վերջին շրջանում Թուրքիայում կանանց դրությունը էլ ավելի է ծանրացել: 15-ից բարձր տարիք ունեցող կանանց 42 տոկոսը ենթարկվում է ֆիզիկական և սեռական բռնությունների:

2002 թվականին Թուրքիայում իշխանության եկավ էրդողանի գլխավորած չափավոր իսլամիստական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), որը մի շարք բարեփոխումներ իրականացրեց այդ ուղղությամբ: Սակայն այդ օրենքներն ամենուրեք չէ, որ գործում են:

Թուրքիայում դռները փակ են միայնակ, ամուսնալուծված և ապօրինաբար ամուսնացած կանանց առջև: Ոստիկանությունը հաճախ երես է թեքում բռնության ենթարկված կանանցից` դա պատճառաբանելով ընտանեկան միասնության պահպանման անհրաժեշտությամբ:

Վարչապետ էրդողանը շարունակ դեմ է հանդես գալիս ամուսնալուծություններին և կանանց կոչ է անում ունենալ նվազագույնը 3 երեխա:

2010 թվականին գլոբալ գենդերային հավասարակշռության ինդեքսում Թուրքիան 134 երկրների թվում զբաղեցրել է 126-րդ տեղը: Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ Թուրքիայում գրել-կարդալ չիմացող կանանց թիվը հասնում է 5.7 միլիոնի:

Ինչ վերաբերում է 550 հոգանոց թուրքական խորհրդարանում կանանց ներգրավվածությանը, ապա այնտեղ կանայք կազմում են 9 տոկոսը` 50 մանդատ: Այս ցուցանիշով Թուրքիան ետ է մնում անգամ մուսուլմանական երկրներ Աֆղանստանից (28 տոկոս) և ԱՄէ-ից (23 տոկոս):

Ակնկալվում է, որ հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կանանց ներգրավվածությունը խորհրդարանում առավել կընդլայնվի:

Սակայն թուրք կանայք չեն հանձնվում, նրանք շարունակ պայքարում են գլխաշորի և այլ սահմանափակումների վերացման համար: Թուրք կանայք դարձել են առավել կազմակերպված»:

Հիշեցնենք, որ մարտի 8-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) նշել էր, որ Թուրքիայում օրական սպանվում է մեկ կին, յուրաքանչյուր 10 կանանցից 4-ը ենթարկվում են բռնության, 4 միլիոն կին գրել-կարդալ չգիտի, 1 միլիոն աղջիկ էլ չի հաճախում դպրոց:

Իսկ «Ստամբուլի ֆեմինիստների միություն» հասարակական կազմակերպության 2010 թվականի հետազոտությունում նշված էր, որ 2009 թվականին Թուրքիայում սպանվել է 953 կին, իսկ 36 միլիոն կանանցից 16 միլիոնն էլ իրենց ամուսինների կամ սիրեկանների կողմից պարբերաբար ենթարկվել են բռնությունների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում