Pastinfo.am-ի տեղեկություններով՝ այսօր ժամը 12:20-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1961թ.-ին ծնված Արմեն Ստեփանի Մնացականյանը:
Նա ՌԴ քաղաքացի է, ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, ֆիզիկոս:
Դեպքը տեղի է ունեցել անտառում:
Հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայր են մեկնել քննիչները՝ քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Pastinfo.am-ի տեղեկություններով՝ տաք հետքերով պարզվել է եղելությունը:








































