ԱՄՆ-ում զգալիորեն աճել է ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը, հայտնում է TASS-ը: Այդպիսի եզրակացության են հանգել Մայրուղիների երթևեկության անվտանգության ամերիկյան ազգային վարչությունում:
Վարչության տվյալների համապատասխան` անցած տարի ԱՄՆ-ում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 35.2 հազար մարդ: Դա նախորդ տարվա համեմատությամբ 7.7%-ով ավելի շատ է: 2014 թվականին Միացյալ Նահանգներում ՃՏՊ-ներից զոհվել է 32675 մարդ:








































