Հայաստանում թրաֆիքի հարցը միշտ եղել է վեբ վարպետների գլխավոր խնդիրներից մեկը, քանի որ չեն եղել հարմար և մատչելի ցանցեր, որոնց միջոցով հնարավոր կլիներ կազմակերպել թրաֆիքի փոխանակությունը: Այնուամենայնիվ, կայքերի տերերը հղումների կամ պաստառների փոխանակություն են արել: Սակայն դա էլ չի նպաստել նմանատիպ այցելուների քանակի աճին:
Թրաֆիքի փոխանակման համակարգեր գործում են աշխարհի բազմաթիվ երկրներում և միջինում ապահովում են 30-40% հաճախելիության աճ գրեթե բոլոր տեսակի կայքերի համար:
Այժմ Հայաստանում նույնպես գործում է նմանատիպ համակարգ՝ xNET.am: Այն նախատեսված է միայն հայալեզու կայքերի համար: xNET.am-ը գործարկվել է բոլորովին վերջերս և արդեն հասցրել էիր կողմը գրավել մի քանի տասնյակ հայկական կայքերի: Համակարգի գլխավոր առավելությունն այն է, որ այն անվճար է, և դրանում կարող է գրանցվել ցանկացած կայք, որը համապատասխանում է պահանջներին:
Համակարգի գլխավոր նախապայմաններից է, որ գրանցված կայքերի` վիջեթի տեսքով տեղադրած բոլոր հոդվածները և էջերը լինեն հետաքրքիր և հայերեն լեզվով: Յուրաքանչյուր կայք իր էջերերի երևացող մասում է տեղադրում մյուսների գովազդները, այնուհետև հետ ստանում դրանցից ստացված սեղմումների քանակի առնվազն մեկուկես անգամ ավելին: Օրինակ` եթե 1000 այցելու սեղմի Ձեր կայքում տեղադրված վիջեթի վրա, ապա Դուք համակարգի միջոցով հետ կստանաք մինչև 1500-2000 հետաքրքրված այցելուներ:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց xNET.am-ի հիմնադիր Լյուդվիգ Մախյանը, եթե համակարգը շարունակի ընդլայնվել նույն տեմպերով և դրա ծառայություններից օգտվեն հայկական համացանցի կայքերի մեծամասնությունը, ապա շատ կարճ ժամանակում հայկական կայքերը կկարողանան իրենց այցելումների քանակն ավելացնել 30-40%-ով: