Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյի թեկնածությունը իշխող Պահպանողական կուսակցության անդամների և համակիրների շրջանում ամենաճանաչվածն է: Այդ մասին վկայում են ICM վերլուծական կենտրոնի կողմից կատարված հարցման տվյալները, որը կիրակի օրը հրապարակել է Sun on Sunday պարբերականըը:
Պահպանողական կուսակցության առաջնորդի դերում Մեյին ցանկանում են տեսնել հարցվածների 60%-ը, երկրորդ տեղում արդարադատության նախարար Մայքլ Հոուվն է 10%-ով, իսկ եռյակը փակում է էներգետիկայի և կլիմայի փոփոխության փոխնախարար Անդրեա Լիդսը, որը ստացել է 6% աջակցություն:
Վարչապետի պաշտոնի համար պայքարելու իրենց ցանկության մասին հայտնել են հինգ մարդ: Բացի վերը թվարկվածներից՝ դա աշխատանքի և թոշակային գործերով նախարար Սթիվեն Քրաբն է և պաշտպանության նախկին նախարար Լիամ Ֆոքսը, սակայն նրանց հնարավորությունները ներկա պահին գնահատվում է որպես ամենացածրը:












































