ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հարցաքննել է ծառայողական նամակագրության համար սեփական համակարգչային ծառայությունից օգտվելու գործով: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնի ընտրական շտաբի մամլո ծառայության աշխատակից Նիք Մերիլը:
Մերիլի խոսքով՝ Քլինթոնի հանդիպումը ՀԴԲ ներկայացուցիչների հետ կրել է կամավոր բնույթ: Այդ զրույցը կայացել է շաբաթ օրը՝ հստակեցրել է Մերիլը:









































