Իրաքում ահաբեկչությունների, բռնությունների ակտերի և ռազմական գործողությունների արդյունքում 2016 թվականի հունիսին զոհվել է 660, վիրավորվել 1457 մարդ: Այս մասին հայտարարել է Իրաքում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը՝ փոխանցում է korrespondent.net-ը:
Զոհվածներից 382-ը քաղաքացիական անձինք են, 280-ը՝ զինծառայող:
Իրաքում պահպանվում է լարված իրավիճակը՝ կապված ԴԱԻՇ-ի գործունեության հետ, որը գրավել է երկրի մի մասը:








































