Էլիտար շինարարությամբ զբաղվող «Տոնուս» ընկերության հետ գործարքի արդյունքում իրենց ապագա բնակարաններն ու խոշոր գումարներ կորցրած քաղաքացիները կատարվածի համար մեղադրում են նաև «Արցախ» բանկին, որից շենք կառուցելու համար վարկ է վերցրել «Տոնուսը»:
«Եթե բանկը նման խախտում անի, կփակեն բանկը: Չի կարող նման լինել»,- երեկ «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան ասաց «Արցախ» բանկի 40% սեփականատեր ամերիկահայ Հրաչ Կապրիելյանը: «Խաբված են իրենք: Բանկից փող են վերցրել, հետո գնացել են, ժողովրդից էլ են փող վերցրել, դրա մեղավորն ո՞վ է: Թող դատարան գնան, պարզվի ով է մեղավորը»,- ասաց նա:








































