Ճապոնիայում շոգից ստացած ջերմային հարվածով հոսպիտալացվել է 420 մարդ՝ հայտնում է Kiodo գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ այսօր Կանաձավա և Տոյամա պրեֆեկտուրաներում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 37 աստիճան, իսկ Ֆուկուի պրեֆեկտուրայում՝ 36 աստիճան: Ճապոնիայի մայրաքաղաքում գրանցվել է 31 աստիճան:
Սպասվում է, որ շոգերը չեն մեղմվի նաև կիրակի օրը: Օդերևութաբանները նախազգուշացնում են նույնիսկ տներում ջերմային հարվածի ռիսկի մասին: Կանխարգելման նպատակով խորհուրդ են տալիս փոքր չափաբաժիններով կանոնավորապես ջուր խմել և օգտվել օդորակիչներից:








































