Վրաստանի համար կենսական կարևորություն ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների լայնածավալ կարգավորումը: Այդ մասին Imedi հեռուստաալիքի եթերում շաբաթ օրը հայտարարել է երկրի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության ղեկավար Նինո Բուջանաձեն:
«Ոչ ոք՝ բացի Վրաստանից չի զբաղվի մեր երկրի գլխավոր խնդիրների լուծմամբ, դրա համար անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասել է նա:
«Ռուսաստանի հետ հարաբերությունների լիովին կարգավորման համար բավարար չէ երկխոսության մեջ մտնել միայն առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության հարցերով, անհրաժեշտ է երկխոսություն բոլոր կուտակված սուր խնդիրների շուրջ»,- վստահեցրել է Բուրջանաձեն:
Նրա խոսքով` «բանակցությունների ընթացքում Ռուսաստանի հետ Վրաստանը պետք է անի առավելագույնը հաջող արդյունք ստանալու համար` երկու երկրների շահերի հիման վրա»:











































