«Եվրո-2016»-ի քառորդ եզրափակչի Ուելսի և Բելգիայի հավաքականների դիմակայությունն ավարտվեց ուելսցիների` 3:1 հաշվով հաղթանակով:
Հանդիպման 1-ին խաղակեսում թիմերը 1-ական գոլ փոխանակեցին: Երկրորդ խաղակեսի 55-րդ րոպեին ուելսցիներն առաջ անցան հաշվի մեջ, իսկ 86-րդ րոպեին Ուելսի հավաքականը ևս մեկ անգամ գրավեց բելգիացիների դարպասը:
Այդպիսով, Ուելսի ընտրանին պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր:
Ուելս – Բելգիա՝ 3:1
Ուիլիամս (31′), Կանու (55′), Վուկս (86′) –Նաինգոլան (13′)







































