Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Քեմեր հանգստավայրի քաղաքապետարանը հանդես է եկել «Սու-24» ինքնաթիռի զոհված օդաչու Օլեգ Պեշկովի անվան այգի բացելու նախաձեռնությամբ։
Այդ մասին հայտարարել է Քեմերի Մշակույթի ու համերաշխության միջազգային ասոցիացիայի նախագահ Նադեժդա Պելիտը. «Նման այգի բացելու գաղափարը ծագել է Քեմերի քաղաքապետ Մուսթաֆա Գյուլի մոտ՝ Օլեգ Պեշկովի ընտանիքին տուն նվիրելու գաղափարի հետ մեկտեղ։
Այգու համար արդեն իսկ տեղ է հատկացվել Քեմերի կենտրոնում, իսկ հուշարձանի համար գումար կհատկացնեն քաղաքապետարանն ու քաղաքի հասարակական կազմակերպությունները։ Ցանկանում ենք դա անել կարճ ժամանակում»։











































