Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հանդես է գալիս «Ռեալ Սոլթ Լեյք»-ում, MLS-ի հունիս ամսվա լավագույն խաղացող է ճանաչվել երկրպագուների քվեարկության արդյունքում: Այդ մասին հայտնում է MLS-ի պաշտոնական կայքը:
Հարցման ժամանակ 28-ամյա հայ ֆուտբոլիստի օգտին քվեարկել է երկրպագուների 36.77%-ը: Մովսիսյանը 14.76%-ով գերազանցել է «Նյու Յորք Սիթի»-ի կիսապաշտպան Ջեք Հարիսոնին:
Մովսիսյանը հունիսին 3 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում՝ յուրաքանչյուրում խփելով մեկ գոլ: MLS-ի ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը մասնակցել է 15 հանդիպումների և դարձել է 6 գոլի հեղինակ:.








































