Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչի Իսպանիայի ընտրանու դեմ հանդիպումը:
«Ի սկզբանե շատերը չէին ակնկալում, որ մեր թիմը Կոնֆեդերացիաների գավաթակիր կդառնա: Սակայն որոշ երևույթներ անհնարին են մարդկանց համար, ոչ թե Աստծո: Մենք հիանալի խաղ ցուցադրեցինք և երջանկացրինք բազմաթիվ երկրպագուների:
Ցանկացած ֆուտբոլիստ կցանկանար խաղալ աշխարհի լավագույն թիմի դեմ, որտեղ այդքան շատ բարձրակարգ խաղացողներ են ընդգրկված»,- ՖԻՖԱ-ն մեջբերում է «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստի խոսքը:







































