Բելգիայի Լյովենի կաթոլիկ համալսարանի և Գերմանիայի Լայբնիցի ինստիտուտի հետազոտողները կարողացել են մկների մոտ ոչնչացնել ասոցիատիվ հիշողությունները՝ գլխուղեղում ճնշելով մեկ գենի ակտիվությունը: Այս մասին գրում է Biological Psychiatry պարբերականը։
Նյարդակենսաբանները նեյրոպլաստին գենը փոխել են այն կերպ, որ այն կարելի է «միացնել» ժամանակի որոշակի պահերի:
Նեյրոպլաստինը չափազանց կարևոր է ուղեղի աշխատանքի համար: Եթե մարդու մոտ այդ գենն ինչ-որ պատճառներով նվազեցնում է իր ակտիվությունը, ապա դա կարող է հանգեցնել մտավոր ունակությունների թուլացման և շիզոֆրենիայի։












































