1106 հարցված Երևանում և մարզերում. «Գելափ Ինթերնեյշնլ»-ի Հայաստանի ներկայացուցչությունը մայիսի 13-24-ը հետազոտություն է կատարել Հայաստանի տնտեսական, սոցիալական և քաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ: Հարցվածների 25 տոկոսը կարծում է, որ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում կյանքը զգալիորեն վատացել է, 36,4 տոկոսը կարծում է, որ մասամբ է վատացել, 24 տոկոսը կարծում է, որ մնացել է նույնը, 7,4 կարծում է, որ կյանքը լավացել է և միայն 0,7 տոկոսն է կարծում, որ վերջին 5 տարիներին Հայաստանում կյանքը զգալիորեն լավացել է:
Ուսումնասիրության արդյունքում նաև պարզվել է, որ Հայաստանում քչերն են բավարարված իրենց կյանքից. հարցին, թե ընդհանուր առմամբ բավարարվա՞ծ եք ձեր կյանքով, հարցվածների 8 տոկոսը պատասխանել է, որ լիովին բավարարված է, 49.4 տոկոսը ավելի շուտ բավարարված է, 27.6 տոկոսը ավելի շուտ բավարարված չէ, 14.9 տոկոսը ընդհանրապես բավարարված չէ:
Հարցվածները դժգոհ են նաև նախագահ Ս. Սարգսյանի կառավարության և ԱԺ-ի գործունեությունից:
Մանրամասները՝ տեսանյութում:








































