Կոնֆեդերացիաների գավաթի 2013 թվականի խաղարկության եզրափակիչի` Բրազիլիա-Իսպանիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել բրազիլացի հարձակվող Նեյմարը:
Երիտասարդ ֆուտբոլիստն իր ակտիվում գրանցեց Բրազիլիայի ընտրանու երկրորդ գոլը, որը հեղինակեց առաջին խաղակեսի ավարտից մեկ րոպե առաջ:
Հիշեցնենք` «Մարականա»-ում կայացած Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչում Բրազիլիայի ընտրանին 3:0 հաշվով առավելության հասավ իսպանացիների նկատմամբ և դարձավ Կոնֆեդերացիաների 2013 թվականի գավաթակիր:






































