Թուրքական Haberturk լրատվական կայքի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 11 օտարազգու, որոնց կասկածում են Ստամբուլում Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ահաբեկչությանը մասնակցելու համար:
Նախօրեին հաղորդվել էր 13 կասկածյալի ձերբակալման մասին, որոնց թվում եղել են 4 օտարազգի: Այդպիսով, այդ գործով ձերբակալվածների ընդհանուր թիվն աճել է մինչև 24 մարդու: Նոր կասկածյալներին ձերբակալել են Ստամբուլի եվրոպական հատվածում:
Հունիսի 28-ի ուշ երեկոյան Ստամբուլի օդանավակայանում գրանցված երեք պայթյունների հետևանքով զոհվել է 44 մարդ, այդ թվում՝ 19 օտարազգի, և վիրավորվել է 239 մարդու:








































