Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նանին խոսել է Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Լեհաստանի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակի մասին:
«Մենք կարողացանք ճիշտ խաղ ցուցադրել և դուրս գալ կիսաեզրափակիչ: Այժմ մեր նպատակը եզրափակիչ դուրս գալն է:
Չեմ ցանկանում նշել, թե որ թիմի հետ կցանկանամ մրցել կիսաեզրափակչում: Մենք պետք է աշխատենք, որպեսզի պատրաստ լինենք յուրաքանչյուր մրցակցի դիմակայելու», – ասել է Նանին:









































