Կիրակի օրը Պակիստանի արևմտյան Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Քվեթում շիաների մզկիթի հարևանությամբ երկու պայթյուններ են որոտացել, 19 մարդ զոհվել, 50-ը վնասվածքներ են ստացել, փոխանցում է Associated Press-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Սկզբում պայթել է ձեռքի նռնակը: Երբ մարդիկ վազել են դեպի մզկիթը, ահաբեկիչ-մահապարտը գործի է դրել երկրորդ պայթուցիկ սարքավորումը:
Հիշեցնենք, որ կիրակի օրն ավելի վաղ Փեշավարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 24 մարդ էր զոհվել, 46-ը վնասվածքներ էին ստացել:











































