Ռուսական «Կոմերսանտ» թերթում հրապարակվել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հոդվածը, որում նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան հնարավորություն ունեն ապրանքաշրջանառության ծավալը մինչև 100 միլիարդ դոլարի հասցնելու համար.
«1990-ական թվականներից ռուս-թուրքական հարաբերությունները թևակոխել են կտրուկ զարգացման փուլ, որի քարշիչ ուժը դարձավ էներգետիկան, տնտեսությունն ու առևտուրը:
2000-ականների սկզբին երկկողմ առևտրի ծավալը չէր հասնում 5 միլիարդ դոլար, ապա այն հասցվեց մինչև 40 միլիարդ դոլարի մակարդակի: Շրջանառության զգալի մասը կազմում են Ռուսաստանից Թուրքիայի ներկրվող էներգակիրները:
Մենք հնարավորություն և պոտենցիալ ունենք համատեղ ջանքերով այդ թիվը հասցնել մինչև 100 միլիարդ դոլարի, քանի որ մեր երկրների տնտեսությունները փոխլրացնող են»:








































