RIA Novosti-ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քննարկել են միջազգային օրակարգի արդիական հարցերը` շեշտը դնելով ուկրաինական ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերի ուժեղացման վրա, հինգշաբթի հայտարարել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Զրույցի ընթացքում Օլանդը նաև ներկայացրել է Եվրամիությունում քննարկվող Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքների գնահատականները:








































