Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն ԱՄՆ-ից բացատրություն է պահանջել ամերիկյան Ազգային անվտանգության ծառայության կողմից Վաշինգտոնում և Նյու Յորքում ԵՄ գրասենյակների գաղտնալսման լուրերի կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է Reuters-ը:
«Ֆրանսիան այսօր խնդրել է ամերիկյան իշխանություններին բացատրություն տալ Spiegel պարբերականում հրապարակված այն հաղորդագրությունների մասին, որ ԱՄՆ ԱԱԾ-ն լրտեսել է ԵՄ կառույցներին: Մենք ամերիկյան կողմից, որքան հնարավոր է արագ, պատասխանի ենք սպասում»,- հայտարարել է նախարարը:







































