ՈւԵՖԱ-ն հավանություն է տվել «Եվրո-2016»-ի և Ամերիկայի գավաթի հաղթողների միջև խաղի անցկացմանը, որն առաջարկել էր ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը:
«Մենք դրական պատասխան ենք ստացել և կարող ենք կազմակերպել այդ հանդիպումը: Կմշակենք խաղի անցկացման հնարավոր ժամկետները»,- Twitter-ի իր էջում գրել է Դոմինգեսը:
Նշենք, որ հանդիպումը կարող է կայանալ ՀԱՀ-ում: Ամերիկայի գավաթակիր է դարձել Չիլիի հավաքականը: Եվրոպայի ընթացիկ առաջնության հաղթողը կորոշվի հուլիսի 10-ին:








































