Եգիպտոսի ոստիկանությունը ձերբակալել է «Ալ-Համաա Ալ-Իսլամի» շարժման 18 ներկայացուցիչների, որոնք Ալեքսանդրիայից մեկնում էին Կահիրե՝ մասնակցելու ցույցերին: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Եգիպտոսի ՆԳՆ ներկայացուցչին:
Ստուգումների ժամանակ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է «հրազեն, զրահապատ բաճկոն ու երկաթե ձողեր»:
Ներկայում Կահիրեում անցկացվում են մի քանի զանգվածային ակցիաներ երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հակառակորդների ու կողմնակիցների կողմից:








































