Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ինչո՞ւ Գյումրիում այս տարի չի անցկացվում ժամանակակից արվեստի բիենալեն

2012 թ. Աշխաբադում` ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Գյումրին, Բելառուսի Մոգիլյով և Ադրբեջանի Գաբալա քաղաքները Համագործակցության մշակութային մայրաքաղաք հայտարարվեցին: 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ճանաչվեց Գյումրին: Այսօր Գյումրիում մեկնարկում է «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շարքը, որը կտևի հինգ ամիս:

Լրագրողների հետ հանդիպմանը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ պատահական չէ, որ Գյումրին է ընտրվել մշակութային մայրաքաղաք: Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, նախաձեռնողին` Սերժ Սարգսյանին, մարզպետը նշեց, որ «Գյումրին հայրաքաղաք էր, դարձավ մայրաքաղաք, առայժմ՝ մշակութային»:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նման ոգևորություն Գյումրիում չի հիշում։ Նա նշեց, որ պատահական չէ, որ Գյումրին այսօր մշակութային մայրաքաղաք է, քանի որ քաղաքն ունի երեք հազար տարվա պատմություն, անցել է շատ փորձությունների միջով, և այսօր նա պետք է կարողանա վերացնել երկրաշարժի հետևանքները: Նա նշեց, որ ծրագրի շրջանակներում մոտ 45 միջոցառումներ են իրականացվելու:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ նշեց, որ շատ ուրախալի է՝ կարողացել ենք հասնել այն կետին, որ այսօր Գյումրին համարում ենք մշակութային մայրաքաղաք: Նա ասաց, որ ծրագիրն այս տարի հանդիսանալու է «ԱՊՀ երկրների մշտական գործող հարթակ», ապա հավելեց, որ նմանատիպ ծրագրերի համար կարևոր հարց է` որտեղի՞ց են ֆինանսները։ Ըստ նրա՝ երկրի պարտքն է նման ծրագրերի իրականացումը:

Ծրագիրը ֆինանսավորվել է կառավարության, մշակույթի նախարարության, «Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի» և Գյումրիի քաղաքապետարանի կողմից:

Նախարարը հույս հայտնեց, որ ժամանակակից արվեստի բիենալեն այս տարի գուցե չէ, բայց մյուս տարի հնարավոր է՝ վերականգնեն: Նա նշեց, որ չգիտի, թե ինչու չի իրականանում, բայց պատճառը ֆինանսական չէ։ Հ. Պողոսյանի խոսքերով` կազմակերպչական հետաքրքրություններ պետք է լինեն։ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Գյումրին ամենամեծ ներուժն ունի ժամանակակից արվեստի ոլորտում»,- ասաց նախարարը:

Ի դեպ, միջոցառման համար 17 միլիոն դրամ հատկացրել է Գյումրիի քաղաքապետարանը, պետական բյուջեից հատկացվել է 193 միլիոն դրամ, 200 միլիոն դրամ էլ «Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի» կողմից է հատկացվել, և 53 միլիոն՝ մշակույթի նախարարության կողմից:

Տարվա ընթացքում կկայանան շուրջ 45 բազմաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ High street թատերական բեմադրությունը, ԱՊՀ երկրների միջազգային ArtExo ցուցահանդեսը, հումորի, քանդակի միջազգային փառատոններ, Հացի փառատոնը, ժողովրդական արհեստների փառատոն-տոնավաճառը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում