2017 թվականի նախագահական ընտրությունները Ֆրանսիայում թույլ կտան ընտրողներին միաժամանակ իրենց կարծիքը հայտնել ԵՄ կազմում հանրապետության հետագա անդամակցության հարցով։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Eco պարբերականին տված հարցազրույցում։
Պետության ղեկավարի կարծիքով՝ ավելորդ է այդ հարցով առանձին հանրաքվե անցկացնելը, առավել ևս, որ Բրիտանիայի վերջին փորձը ցույց տվեց, որը նման արշավը կուղեկցվի երկրի ներսում առանձնահատուկ կատաղի հանրային-քաղաքական դեբատներով։
Ընտրական առաջին փուլը կկայանա 2017 թվականի ապրիլին։ Մարին Լե Պենի գլխավորած «Ազգային ճակատը» երկրորդ փուլ դուրս գալու բոլոր շանսերն ունի։ «Ազգային ճակատը» կողմ է Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալուն։








































