Հունիսի 30-ին, ժամը 17.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 13 հասցեում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը, վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:
եղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 17 հասցեում գտնվող Ճարտարապետների միության շենքի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.42-ին, մարվել՝ 17.47-ին:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի