Առաջիններից մեկը, ով իմացել է Անջելինա Ջոլիի վիրահատության մասին, նրա նախկին ամուսին, դերասան և ռեժիսոր Բիլի Բոբ Թորնթոնն է: Այս մասին Ջոլին ինքն է պատմել նրան։
«Նա ցանկանում էր, որ ես իմանամ և չանհանգստանամ: Երբ դու որևէ մեկի հետ այդքան մտերիմ ես, դու հաստատ չես ուզում նման լուրեր լսել»,- ասել է Թորնթոնը:
Դերասանուհու և նրա նախկին ամուսնու հարաբերությունները հիանալի են: Թորնթոնը Ջոլիի մասին միայն դրական է արտահայտվում, հաղորդում է Daily Mail-ը:
Մինչդեռ Ջոլիի հարազատ հայրը՝ Ջոն Վոյթը, դստեր վիրահատության մասին իմացել է միայն մամուլից:
«Իմ սերը և հիացմունքը դստերս հանդեպ հնարավոր չէ բառերով արտահայտել: Ես և որդիս՝ Ջեյմին, նրան վիրահատությունից 2 օր առաջ էինք տեսել: Մենք նշում էինք որդուս ծննդյան տոնը: Ես, սակայն, ոչինչ չգիտեի: Դա նույնիսկ նկատելի չէր»,- ասել է Վոյթը, ում հետ Ջոլին վերջերս է հարթել հարաբերությունները: