Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Ռումինացի մասնագետը նշել է, որ Մխիթարյանին համարում է «Շախտյոր»-ի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
«Մի քանի ֆուտբոլիստների կառանձնացնեմ` Դարիո Սրնա, Ֆերնանդինյո, Ալեքսանդր Կուչեր և Հենրիխ Մխիթարյան: Մրցաշրջանի առաջին հատվածում լավագույնների թվում էր նաև Վիլիանը, ում ես համարում եմ թիմի ամենամեծ կորուստը մրցաշրջանի ընթացքում:
Այդ ֆուտբոլիստներն առանձնացան կայուն խաղով և խաղադաշտում թիմը տանում էին իրենց հետևից: Նրանք օրինակելի էին մյուսների համար»,- հայտարարել է Լուչեսկուն:








































