Պակիստանի հյուսիսում ահաբեկչական գործողության հետևանքով 16 մարդ զոհվել և 42-ը վիրավորվել են: Այս մասին է հայտնել է տեղի ոստիկանությունը:
Փեշավարի հյուսիս-արևմուտքում ծայրահեղականները պայթեցրել են պայթուցիկով լցված ավտոմեքենան այն պահին, երբ կողքով անցելիս է եղել ռազմական ավտոշարասյունը: Ինչպես նշել է ոստիկանությունը, զոհվածների և տուժածների մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են:
Տեղական ԶԼՄ-ներն ահաբեկչության պատասխանատվությունը դրել են ծայրահեղական «Թալիբան» շարժման վրա: Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:











































