Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավարության հարցը երբեք չի դրվել ու չի դրվի քննարկման. Նալբանդյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում չի քննարկվել ու չի քննարկվի Ադրբեջանի կազմում ԼՂ ինքնավարության հարցը, ինչպես ներկայացնում է ադրբեջանական կողմը:

Այս մասին Գերմանիայի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով հարցադրմանը, որ Ալիևը Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո Բաքվում հայտարա րել է, որ կողմ կլինի Արցախի ինքնավարությանը, ինչպես Նախիջևանի դեպքում է, ու իբրև թե հանդիպմանը խոսել են այդ մասին:

«Ադրբեջանի հետ ամեն հանդիպումից հետո եռանախագահները հարց են տալիս` արդյո՞ք այս անգամ հնարավոր կլինի հարգել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել բանակցությունների ժամանակ: Ես միշտ ասում եմ` սպասենք մինչև Ալիևը վերադառնա Բաքու, տեսնենք ինչ շինծու վարկածներ կներկայացնի, դրանից էլ հետևություններ կանենք: Այսօր Ադրբեջանը փաստորեն անում է այն, ինչ եռանախագահող երկրներից մեկը ընդգծեց` փորձում է պարանը քաշել իր կողմ, կամ ինչ-որ ձևով հանրային կարծիք ձևավորել, որ այդ պայմանավորվածությունները իրենց ի նպաստ են»,-ասաց Նալբանդյանը`  շեշտելով, որ նման մոտեցումները  չեն կարող օգտակար լինել բանակցությունների ընթացի համար:

Հիշեցնելով, որ ժամանակին հայաշատ Նախիջևանն այսօր ամբողջովին հայաթափված է, իսկ դարավոր մշակույթը` ոչնչացված` Էդվարդ Նալբանդյանը նկատեց, որ Ալիևն այսօր այն օրինակ է բերում որպես Լեռնային Ղարաբաղի  հեռանկար: «Սա լավագույն օրինակներից է, թե ինչու սա չի կարող լինել բանակցությունների առարկա ու չի էլ լինի: Եռանախագահողները ամենաբարձր` նախագահների մակարդակով մշտապես նշել են, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի ժողովուրդը ազատ կամարտահայտման միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ: Սա է ասում Հայաստանը, ս ա են ասում եռանախագահող երկրները ամենաբարձր մակարդակով»,-եզրափակեց Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 29-30-ը  Հայաստան է այցելել Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Գերմանիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։

Հունիսի 29-ին Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բանակցություններից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում