«Նապոլի»-ի հարձակվող Էդիսոն Կավանին, ով այժմ Ուրուգվայի հավաքականի կազմում մասնակցում է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, նշել է, որ այլ ակումբ տեղափոխության մասին լուրերը խանգարում են իրեն կենտրոնանալ ազգային թիմի կազմում ելույթների ուղղությամբ:
Հիշեցնենք` ավելի վաղ լուրեր էին շրջանառվում , որ հարձակվողը համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Չելսի»-ի հետ:
«Ինչու՞ են այդքան հաճախ քննարկվում տեղափոխության հարցերը: Սկզբում ես ուշադրություն չէի դարձնում , սակայն խոստովանեմ, որ այժմ զանազան լուրերն ինձ պարզապես խանգարում են: Ինձ դուր չի գալիս, որ տեղափոխությանս մասին շրջանառվող լուրերն ավելի շատ են, քան հարկավոր է»,- Tmw-ն մեջբերում է Կավանիի խոսքը:







































