Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրվում է «Լեսթեր»-ի կիսապաշտպան Նգոլո Կանտեի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է AS-ը։
Զիդանը կարծում է, որ Կանտեն կարող է թիմին օգտակար լինել, ինչպես ժամանակին Կլոդ Մակելելեն։ Մանսագետը գոհ է Կարլոս Կասեմիրոյի խաղից, սակայն նրան անհանգստացնում է միտքը, որ Կասեմիրոյի վնասվածքի պարագայում պաշտպանողական ոճի այլ կիսապաշտպան իր տրամադրության տակ չի լինի։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Զիդանը ցանկանում է «Ռեալ»-ում տեսնել Պոլ Պոգբային, սակայն «Յուվենթուս»-ը վերջինիս տրանսֆերի դիմաց 140 մլն եվրո է պահանջել։










































