Թուրքական Son dakika լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի նահանգապետարանը հայտարարել է, որ երեկ Աթաթուրքի անվան օդանավակայանում գրանցված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի:
Բացի դրանից՝ վիրավորվել է 239 մարդ, որոնցից 109-ին դուրս են գրել հիվանդանոցից, իսկ 130-ը շարունակում են մնալ հիվանդանոցներում և բուժում ստանալ:
Հայտարարության մեջ նշվում է, որ 41 զոհվածներից 10-ը օտար երկրների քաղաքացիներ են, իսկ 3-ն ունեն երկքաղաքացիություն:











































