Սոմալիում իսլամիստական «Աշ-Շաբաշ» խմբավորումը այսօր հայտարարել է, որ մահապատժի է ենթարկել իր 2 առաջնորդներին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նրանցից մեկը՝ Իբրահիմ Ռաջի Ջամա Մեդը, հայտնի էր «աֆղանցի» մականվամբ, քանի որ կռվել է Աֆղանստանում: Նրա մասին տեղեկություններ հաղորդելու համար ԱՄՆ-ը խոստացել էր 5 մլն դոլար պարգևավճար: Մյուսի անունը հայտնի չէ:
Նշենք, որ նախորդ շաբաթ խմբավորման արմատական և չափավոր ուժերի միջև տեղի էին ունեցել տարաձայնություններ, ինչը հանգեցրել է բախումների:










































