Նախորդ շաբաթ հաղորդվում էր, որ Բարբադոսում երգչուհու տան տանիքից ինչ-որ անծանոթ է իջել: Ինչպես ավելի ուշ պարզվել էր, դա ոմն Ռոբերտ Մելանսոնն էր, ում հրամայվել էր մոտենալ Ռիհաննայի տանը, նրա աշխատելու և գտնվելու վայրին 100 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: Հիշեցնենք, որ Մելանսոնը թափառել է տարիքի վրա իր սմարթֆոնի քարտեզով: Նա պնդել է, որ ուղղակի շփոթել է տանիքը:
Միջադեպից հետո Ռոբերտին պահել են հոգեբուժարանում և երկու օր անց բաց են թողել: Ռիհաննան հայտարարել է, որ անհանգստանում է իր անվտանգության համար, քանի որ Մելանսոնի հոգեվիճակը կայուն չէ, բացի այդ՝ նա քրեական անցյալ ունի:
Ռիհաննան փորձում է փոխել դատական վճիռը: Նա ցանկանում է, որ իրեն մոտենալու արգելքը ցմահ գործի: Դեռ հայտնի չէ՝ արդյոք դատարանը հաշվի կառնի՞ բարբադոսյան երգչուհու փաստարկները, սակայն արդեն պարզ է, որ նմանատիպ երևույթները համբավի բաղկացուցիչ մասն են:











































