Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ամենօրյա սեռական կյանքը դրականորեն է անդրադառնում առողջության վրա՝ նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, բարձրացնում իմունիտետը, երկարացնում կյանքի տևողությունը: Բացի այդ, շատ բարենպաստ ազդեցություն է ունենում արտաքինի վրա: Առաջին հերթին՝ հարթվում են կնճիռները՝ ի հաշիվ օրգազմի ժամանակ այնպիսի հորմոնների արտադրության, ինչպիսիք են բետա-էնդորֆինը, պրոլակտինը և օքսիտոցինը:
Բացի այդ, սիրով զբաղվելու ժամանակ մաշկը փափկում է: Սեքսն ու համբույրները հրաշքներ են գործում՝ մեծացնում են սրտի կծկումների հաճախականությունը, բարելավում են արյան շրջանառությունը:
Խորը շունչը թթվածին է մատակարարում բոլոր օրգաններին: Սեքսը այրում է նույնքան կալորիաներ, որքան սպառում է մարդը ուժային վարժություններ կատարելիս կամ զբոսնելիս:










































