«Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը դիմել է կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիին, ով Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Չիլիի հավաքականին պարտվելուց հետո հայտարարել էր, որ ավարտում է ելույթներն Արգենտինայի հավաքականում:
Ստոիչկովը 29-ամյա Մեսսիին խնդրել է փոխել որոշումն ու շարունակել հանդես գալ ազգային թիմում:
«Լեո, խնդրում եմ, մի թողնի քո երկրիրը: Դու կարող ես անցնել այդ ամենի միջով: Դու կարող ես հաղթահարել բարդ ժամանակաշրջանը: Գրկում եմ քեզ»,- Facebook-ի իր էջում գրել է Ստոիչկովը:
Հիշեցնենք, որ Մեսսին Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է: Նա 55 գոլ է խփել 113 հանդիպումներում:









































