Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կոլորադո նահանգում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Իրաքի տարածքում Իրանի ռազմական ներկայությունը հիմնականում ուղղված է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը հակազդելուն:
Քերին ընդգծել է, որ դրանով իսկ Իրաքում Իրանի ռազմական ներկայությունն օգնում է ԱՄՆ-ին. «Մեր և Իրանի առջև կանգնած են մարտահրավերներ, և բոլորը գիտեն, որ մենք փոխգործակցում ենք այդ մարտահրավերների հարցում:
Դրա հետ մեկտեղ կարող եմ ասել, որ որոշակի առումով Իրաքում Իրանի ռազմական ներկայությունն օգտակար է: Նրանք (իրանցիները) հաստատապես կենտրոնացած են ԴԱԻՇ-ին հակազդելու վրա, այդպիսով մենք (Իրանի հետ) ունենք ընդհանուր շահեր»:








































